Ouvir o texto...

terça-feira, 24 de fevereiro de 2015

Yerevan Modern Art Museum -= Armenia - About Museum

Թանգարանի մասին




Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից, որը 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն: Թանգարանի ստեղծման գործում Հ.Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գ. Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից:

Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը ոչ միայն նախկին Սովետական Միության տարածքում, այլ նաև ողջ սոցիալիստական ճամբարում: Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում: Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երեւանը այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը: Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին:

Սովետական Միության գոյության ժամանակահատվածում սոցիալիստական ռեալիզմի մենաշնորհի պայմաններում մոդեռն արվեստը արգելված էր իր բոլոր արտահայտումներով: Այդ իսկ պատճառով կառավարության կողմից ոչ մի ‎ֆինանսական օգնություն չէր ցուցաբերվել մշակույթի այդ օջախին: Այսպիսով` թանգարանը կայացավ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների:

60-ականների սերնդի, մասնավորապես, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Գալենցի, Ռուդոլ‎ֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի ստեղծագործությունները այսօր նույնպես կազմում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը:

2007թ. թանգարանին տրվել է նոր մասնաշենք եւ այժմ այստեղ ցուցադրվում են նաեւ միջին եւ երիտասարդ սերնդի աշխատանքները, նույնպես մեծ սիրով նվիրաբերած թանգարանին նկարիչների կողմից: 80-ականների նկարիչների թվում են Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Կամո Նիգարյանը, Արմեն Գեւորգյանը, Տիգրան Մատուլյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը և այլոք: 2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից` կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները:

Նշված նկարիչները այսօր մեծ համբավ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, ուր մշտապես հանդես են գալիս իրենց անհատական ցուցահանդեսներով:

ՈՒշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին հրատարակեց մի շարք ալբոմներ` “Քոչար”, “Ա. Բաժբեուկ-Մելիքյան”, “Հովնաթանյանից Մինաս”, “Թանգարան”, “Հայկական գունապնակ I”, “Հայկական գունապնակ II”, “Մինաս Ավետիսյան”, “Վրույր Գալստյան”, “Աշոտ Հովհաննիսյան”, ինչպես նաև 80-ականների նկարիչների անհատական կատալոգները և այլն: Այժմ տպագրության է հանձնված “Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան” կատալոգը:

Այսօր սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով:
Ստեղծման օրից առ այսօր թանգարան այցելել են բազմաթիվ նշանավոր մարդիկ արվեստի եւ գիտության հանրաճանաչ անձնավորություններ: Բոլորի կողմից նշվել է այն փաստը, որ թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին, որով նա տարբերվում է նույնօրինակ շատ թանգարաններից: Պատվավոր այցելուներից էին ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն` Բորիս Պիոտրովսկին, գրող Չինգիզ Այտմատովը, դերասան Միխայիլ ՈՒլյանովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆառո Սիկեյրոսը, իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին, իտալացի նկարիչ Ռենատո Գուտուզոն, Բոհումի թանգարանի տնօրեն Պետեր Շպիլմանը,
ինչպես նաեւ հայ ազգի հանրաճանաչ գործիչներ` Վիլյամ Սարոյանը, Տիգրան Մանսուրյանը, Աղասի Այվազյանը եւ այլն:
Թանգարանի ստեղծման փաստի կարեւորության մասին 1979թ.-ին հանրաճանաչ ռուս արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին գրեց. “…Թանգարանն ի սկզբանե ուտոպիական գաղափար էր, նախաձեռնողները չունեին ոչ շինություն ցուցադրության համար, ոչ միջոցներ` նկարիչների ստեղծագործություններ գնելու համար: Սակայն նրանք ունեին ավելի կարեւոր եւ արժեքավոր բան` համոզմունք, որ Հայաստանին անհրաժեշտ է տեսնել եւ հասկանալ սեփական արվեստի կերպարանքը մեր օրերում…”


--
About Museum
Modern Art Museum was established in 1972 by the art critic Henrik Igityan, who was director of the museum for 37 years. H. Igityan received a great support from the mayor of Yerevan of those years Grigor Hasratyan, as well as from the best Armenian artists of 60s.
As a specialized museum of contemporary and modern art it became the first one not only in the former Soviet Union, but also in the entire socialist camp. For further 20 years it was unique modern art center in the above mentioned region. It became a favorite place for tourists and official guests of Yerevan. The first exposition was compiled of the works of the artists of 60s both from Armenia and Diaspora, who have kindly donated their works to the museum.
The existence of the monopoly of the socialist realism in the Soviet Union prohibited modern art in all its expression. Therefore, no financial assistance was provided by the Government of Armenia and museum was opened thanks to the artists' donations.
The works of the generation of 60s, in particular, Minas Avetisian, Ashot Hovhannisian, Martin Petrosian, Hakob Hakobian, Gayane Khachaturian, Vruyr Galstian, Henry and Robert Elibekyans, Harutyun Galents, Rudolf Khachatrian, Ashot Bayandour today also are the main axis of the museum exhibit.
Later on the exposition was fulfilled with the works of the younger generation, the generation of 80s: Sargis Hamalbashian, Arthur and Ararat Sargsians, Marine Dilanian, Albert Hakobian, Samvel Baghdasarian, Arevik Arevshatian, Ruben Grigorian, Kamo Nigarian, Armen Gevorgian, Tigran Matulian, Teni Vardanian, Gabriel Manoukian etc. In 2004 an American philanthropist Grigor Mouradian presented to the museum paintings and sculpture by Emil Kazaz, and in 2010 Zangezur Copper Molybdenum Combine bought for the museum sculptures by Garen Bedrossian from Canada.
All the above mentioned artists are enjoying a great reputation today not only in Armenia but also abroad, where they are often invited for solo exhibitions.
The publishing  activity of the staff of  the museum led by Henrik Igityan deserves a special attention. Recently were published series of albums, such as "Kochar", "Alexandre Bazhbeuk-Melikian"," From Hovnatanian to Minas", "Museum", "Armenian palette I"," Armenian palette II", "Minas Avetisian", "Vruir Galstian", "Ashot Hovhannisian", as well as individual catalogs of the artists of 80s, etc. Now the album "Modern Art Museum " is in print.
Today Modern Art Museum, as usual, is waiting for its visitors, who along with the acquaintance  with Armenian modern art pieces can also get professional comments in Armenian, Russian and foreign languages.
Since foundation, the Museum was visited by many famous and popular personalities. All of them mentioned the fact that the museum has its own face, its original view at the world which mikes it different from the many museums of the same kind. Among the visitors were the academician, director of Hermitage Boris Piotrovsky, writer Chingiz Aytmatov, actor Michael Ulyanov, Mexican painter David Alfaro Sikeyros, Italian film director Michelangelo Antonioni, the Italian artist Renato Guttuzo, director of Bohum museum Peter Shpilman, as well as, William Saroyan, Tigran Mansuryan, Aghasi Ayvazian, etc. 
The importance of the existence of the Museum was mentioned by a famous Russian art critic Alexander Kamenski in 1979: "... Initially, the museum was a utopian idea. The initiators had neither a building for their exhibitions, nor the resources to buy art-works. They had, however, something more important and valuable. They believe that it is indispensable for Armenia to see and understand the new image of its contemporary art…"
fonte: @edisonmariotti #edisonmariotti http://mamy.am/index.php/hy/about-hy colaboração 

Agapi Yeganyan

Nenhum comentário:

Postar um comentário