Ouvir o texto...

segunda-feira, 21 de setembro de 2015

MEMORIAL MUSEUM OF AVETIK ISAHAKIAN

In 1945, the Government of Armenia made a decision to give a house to the great poet on his 70th anniversary, as a birthday present. The house was built by the plan of architect Pertchanoush Msrian and, according to the poet’s wish; it was constructed with black polished tufa. It is a two storied house and, due to its triangle-cupola and entrance-porch, bears a resemblance to an Armenian chapel.




Next to the main entrance, under the arched stone roof of the second floor, there is a small balcony. The six stone stairs are leading up to the front door. The long, large summer balcony is in the back yard with a pretty garden in front of it, extending to the right. On both sides of the main entrance, there are beautiful flower-gardens.

Since 1946, Isahakian had lived in this house together with his family. After his death in 1958, in reference to 1st May 67-P decision of the Council of Ministers of the Armenian SSR Avetik Isahakian’s house was changed into memorial museum with the purpose to immortalize the name of the eminent Armenian poet.

The house underwent to some changes: a big hall and studies were built on the back part of the second floor; the wooden balcony and the staircase were faced with stone.

On the 31st October, 1963, the opening of the museum took place solemnly.

Later, the Memorial house has been renovated twice and the present exposition is the third one.



The opening ceremony of 
Av. Isahakian Memorial-Museum 
The vice minister of the Ministry of Culture S. Gasparian is making a speech. 
From the left: Ya. Zarobian, T. Hakhoumian, S. Vahouni, A. Toumanian.
From the right: St. Zorian, L. Stepanian, T. Toumanian, and others.


--armenio

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:
Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը: 

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական - երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:


 
 ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...

1926թ, հունիսի 8, Վենետիկ




fonte: @edisonmariotti #edisonmariotti colaboração: Agapi Yeganyan
http://www.isahakyanmuseum.am/htmls_eng/about_us.html#1

Nenhum comentário:

Postar um comentário